Գաղտնիության քաղաքականություն
Սույն գաղտնիության քաղաքականությունում ներկայացվում են Ձեր տվյալների գաղտնիության պաշտպանության նպատակով ձեռնարկվող միջոցառումները:
Մենք կարող ենք փոփոխել Հավելվածում պարունակվող տեղեկությունների բովանդակությունը կամ ծառայություները առանց Ձեզ նախապես ծանուցելու, ինչի հետևանքով գաղտնիության վերաբերյալ մեր քաղաքականությունն էլ կարող է համապատասխանաբար փոփոխությունների ենթարկվել:
Ձեր կողմից շարունակական մուտքը Հավելված կամ դրա օգտագործումը կհամարվի որպես Ձեր կողմից այդ փոփոխությունների ընդունում:
Գաղտնիության սկզբունքներ
Ձեր կողմից մեզ տրամադրվող բոլոր տվյալների գաղտնիությունն ապահովելու համար AFScore-ը հետևում է գաղտնիության հետևյալ սկզբունքներին.
Մենք հավաքագրում ենք Օգտատիրոջ վերաբերյալ միայն այն տեղեկատվությունը, որն արտացոլվում է AFScore հարթակում:
AFScore-ը օգտագործում է Օգտատիրոջ մասին տեղեկությունները` նրան մատուցվող ծառայությունների և սպասարկման որակը բարելավելու նպատակով, AFScore-ը չի կարող տրամադրել Օգտատիրոջ վերաբերյալ տեղեկությունները որևէ երրորդ անձի, AFScore-ը կարող է ժամանակ առ ժամանակ իր Օգտատերերին էլ-փոստի և այլ հաղորդակցման միջոցներով Օգտատիրոջ վերաբերյալ տվյալների թարմացման հարցում ուղարկել:
AFScore-ն ունի անվտանգության համակարգեր, որոնց նպատակն է պաշտպանել Օգտատիրոջ վերաբերյալ տեղեկությունները կորստից, վնասումից, անթույլատրելի օգտագործումից ցանկացած երրորդ անձանց կողմից:
Հավելվածի հանրամատչելի հատվածներ
Հավելվածի հանրամատչելի հատվածները օգտագործելիս Դուք պարտավոր չեք տրամադրել որևէ անձնական տեղեկություններ, և Ձեր կողմից Հավելվածից օգտվելուց մենք չենք հսկում կամ հավաքագրում Ձեր անձը նույնականացնող որևէ տեղեկություն:
Մենք կարող ենք հետևել, թե որքան մարդ է օգտվում մեր Հավելվածից, այդուհանդերձ Ջեր ինքնությունը նման գործողությունների հետևանքով չի բացահայտվի:
Ինչպես նաև մենք կարող ենք գրանցել Ձեր սարքի տեղակայվածությունը Ինտերնետում՝ համակարգի կառավարման և առաջացած խնդիրների լուծման նպատակով, և գրանցել ընդհանուր տեղեկությունները:
Անձնական տեղեկություններ
Մենք խիստ հետևում ենք անվտանգության մեր ընթացակարգերին` ոչ լիազորված անձանց կողմից Ձեր անձնական տեղեկություններից օգտվելու հնարավորությունը կանխարգելելու համար:
Այդ նպատակով մենք գործածում ենք այնպիսի առաջատար տեխնոլոգիաներ, ինչպիսիք են տվյալների գաղտնագրումը, արգելապատնեշների կիրառումը և սերվերների նույնականացումը, սակայն չենք սահմանփակվում վերը թվարկված եղանակներով: